Ավետիք Իշխանյան. «Զուգահեռներ»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Զուգահեռներ»

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, հերթական անգամ հիշեցրեց ստալինյան քաղբյուրոյի անդամ, Լազար Կագանովիչին։

30-ականներին, երբ ԽՍՀՄ-ում մոլեգնում էին հակակրոնական հալածանքները, Ուկրաինայի կոմկուսը որոշում է ընդունում փակել Կիևում գործող երկու սինագոգներից՝ մեծը։ Կիևի հրեական համայնքը նամակով դիմում է քաղբյուրոյի անդամ, իրենց հայրենակից Լազար Կագանովիչին, խնդրանքով, որ նա միջնորդի, որ գոնե փակվի, ոչ թե մեծ, այլ փոքր սինագոգը։

Կագանովիչը կարդալով նամակը, մակագրում է․

«Փակել Կիևի երկու սինագոգները»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր