
Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում, ի նշան սոցիալական բողոքի, քաղաքացիները բառի բուն իմաստով խոտ են ուտում կամ արածում և տեսանյութերը, ֆոտոները տեղադրում համացանցում:
Բողոքների հասցեատերն Ադրբեջանի իշխանությունն է, ով այս օրերին մենակ է թողել քաղաքացիներին և ոչ մի տեսակի սոցիալական ծրագրեր չի իրականացնում:
Տղա երեխաների նյութերն էլ տարածվում են «երեխաներն արածում են, որ վաղը գնան բանակ ու մատաղ լինեն այս իշխանությանը» մեկնաբանություններով»: