Ճգնաժամային կառավարման ազգային ապրիլի 19-ին, ժամը 19:28-ին կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տեղանքում տեղի էունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ԿարենԴ., ծնված 1986 թ.) դուրսէեկելճանապարհիերթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին և հենասյուներին, ինչի հետևանքով ուղևոր Դավիթ Թ.-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենայից դուրս է ընկել։ Ավտոմեքենայից առկա է վառելիքի և յուղի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դավիթ Թ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները ԿարենԴ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: