Աստղիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:
Վարչապետի մամուլի քարտուղարը թիվ մեկ պատասխանատուն է ստեղծված իրավիճակում: Խորհրդատվական այս ինստիտուտն այդպես էլ չի կայանում Հայաստանում: Միայն օտար լեզու իմանալը քիչ է նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար: Եկեք, վերջապես, հրաժարվենք դիլետանտությունից:
Նիկոլ Փաշինյանը մնացել է միայնակ, երկու տարի շարունակ իր ուսերին շատ մեծ բեռ է վերցրել, բայց հենասյուները չի ուժեղացրել, այդ է պատճառը, որ ամեն օր հայտնվում է նման իրավիճակում:
#Խորհուրդներ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան– ին:
1. Վարչապետն ամեն ինչի մասին կարիք չունի խոսելու, միայն ծանրակշիռ դեպքերում և իրավիճակներում:
2. Խոսեք կարճ, հստակ և ըստ էության:
3. Հանգիստ թողե՛ք նախկիններին, Դուք եք երկրի թիվ մեկ պատասխանատուն:
4. Հավաքե՛ք կոմպետենտ մասնագետների, շատ լսեք, որ ճիշտ որոշումներ կայացնեք:
5. Սևերի և սպիտակների բանակներին վերջ դրե՛ք:
6. Բառապաշարից հեռացրե՛ք փողոցային բառամթերքը:
7. Ձեր ելույթների վերջում օգտագործվող «սիրում եմ բոլորիդ» արտահայտությունն իրականություն դարձրեք. Դուք սիրում եք միայն այն մարդկանց, ովքեր Ձեզ հետ համաձայն են (նման մարդիկ Ձեզ չեն օգնելու և ուժեղացնելու):
8. Բոլոր լրատվամիջոցների աշխատանքը կարևորեք, առավել ուշադիր աշխատե՛ք ընդդիմադիր լրատվամիջոցների հետ: Գրագետ աշխատանքը Ձեզ ավելի կուժեղացնի:
9. ՀՀ նախկին նախագահների, հոգևորականների, ազգային հերոսների մասին խոսելիս միշտ հիշեք, որ յուրաքանչյուր ոչ փաստարկված արտահայտություն բումերանգի էֆեկտ կունենա: Ցուցաբերե՛ք իրական լիդերին բնորոշ վարքագիծ:
10. Նիկոլ Փաշինյան լրագրողին քնեցրե՛ք, արթնացրե՛ք վարչապետ Փաշինյանին:
#Մասնագիտական_անվճար_խորհրդատվություն
#PR-ը հզոր ուժ է, եթե այն գրագետ օգտագործենք:
Այս գրառման մեկնաբանություններում հայտնված վիրավորական արտահայտությունները կհեռացվեն: