
Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։
Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Աշխարհագրությունը բավական լայն է»,- ասաց փոխնախարարը։
Ադոնցը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հայրենիք վերադառնալու գործընթացը ձգձգվում է, սակայն դա տեղի է ունենում օբյեկտիվ պատճառներով։ Փոխնախարարը արտերկրում գտնվող քաղաքացիներին հորդորեց հայրենիք վերադառնալու համար կապ հաստատել ՀՀ դեսպանությունների ու հյուպատոսությունների հետ։