Բանկերի դեմ հերթեր են, գիտեք երևի: Բնակչության տարբեր խմբեր օգտվում են աջակցության ծրագրերից: Ֆիզիկական հեռավորություն պահպանելու համար, մտնում են ներս, հերթի կտրոն վերցնում, սպասում դրսում: Բանկի աշխատակիցը՝ հիմնականում անվտանգության, ամեն անգամ դուրս է գալիս ու գոռում հերթական կտրոնի համարը: Էսօր մի բանկի մոտ աղմուկ-աղաղակով հերթ էր: Ասի կանգնեմ, մի քիչ դիտարկեմ: Մոտ 40 հոգի սպասում են: Բանկի աշխատողը դուռը բացեց, հերթական համարն է գոռում, որ բոլորը լսեն.
-A 231, ու՞մն է՝ A 231-ը:
Մեկ էլ մի հատ լավ խնամված աչոն.
-Հա լավ, հորս արև, ինշշ ես մուննաթ գալի, լսանք:
Էս վիրուսն ու Հ1-ի հարցերը կարգավորվեն, անցնենք նորմալ կրթական հարցերին: Ինձ թվում է, բարեկրթության առանձին դպրոցներ է պետք բացել՝ քրեական ու սերիալային հակամշակույթի տակ մնացածների համար:
Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից: