
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հիասթափությունների մասին ելույթին ուզում եմ մի հավելում անել:
…Հաջորդ մեծ խումբը, որը հիասթափվելու լեգիտիմ պատճառ ունի, նրանք են, որոնք ոչ վաղ անցյալում պատրանքներ ունեին, թե հայկական եթերից կվերանան «Կիսաբաց լուսամուտները» և այդ կարգի ցածրակարգ հաղորդումները: Բայց «Կիսաբաց լուսամուտները» ոչ միայն չվերացավ առանձին վերցրած մեկ հեռուստաընկերությունից, այլև ներխուժեց Հ1 և մյուս հեռուստաընկերություններ, վարակի պես տարածվեց սոցցանցերում ու տարբեր լրատվամիջոցներում:
Եվ հիմա միանգամայն իրական է հեռանկարը, որ ոչ միայն ուղիղ ու ծուռ եթերների ժամանակ, այլև իրական կյանքում շուտով ամբողջ հանրապետությունը կարող է նմանվել «Կիսաբաց լուսամուտների»:
Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից: