Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 21-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկը սնուցող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11:03-ին, մարել՝ 11:25-ին: Այրվել է խողովակից արտահոսած գազը:
Մարտունու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները փակել են գազախողովակը սնուցող փականը և իրականացրել նորոգման աշխատանքներ: