1․ Համացանցում դրված են հսկյական քանակի կրթական նյութեր աշխարհի բոլոր մեծագույն համալսարաններից, անթիվ անհամար արխիվներ թվայնացնում ու հրապարակում են միլիոնավոր գրքեր։ Եթե սկսես որևէ թեմա ուսումնասիրել, կարելի է ամբողջ կյանքը ծախսել ու 1 տոկոսն էլ չես սովորի։
2․ Իմ դիպլոմը ոչ մի կապ չունի իմ աշխատանքի ու իրական ինքնուրույն ձեռքբերված մասնագիտության հետ։
3․ Հարց է առաջանում․ ակադեմիական կրթությունը (բացի սոցիալիզացիայից իհարկե) ինչ առավելություն ունի ժամանակակից միջոցներով ինքնուրույն կրթություն ստանալու դիմաց։
4․ Եթե զուտ դասախոսի կողմից ուղղորդումը, ապա կարծում եմ նման ուղղորդումը պետքա որ դառնա մոտակա տասնամյակների ամենապահանջված մասնագիտություններից մեկը։
5․ Ու էլի մի բխող միտք․ դիպլոմները իրենց դարն ապրել են։ Աշխատանքի ընդունվելուց էական պետք է լինի իրական գիտելիքն ու ունակությունները, այլ ոչ կրթությունը՝ ակադեմիական կամ ոչ։
Սեդրակ Մկրտչյան