ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝աշխատանք փնտրողների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․
«Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից ՝ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:
Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Դասընթացի մասնակցության հայտը` պետք է լրացնել մինչև ս.թ.ապրիլի 23-ը:
Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից՝ մինչև մայիսի 11-ը:
Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝այս հղմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։