Ավանի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են ավտովթարից հետո ԱՁ-ի տնօրենին ծեծի ենթարկած ու փախուստի դիմած անձանց. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավանի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են ավտովթարից հետո ԱՁ-ի տնօրենին ծեծի ենթարկած ու փախուստի դիմած անձանց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները մի քանի օր կատարած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են ապրիլի 18-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Վախթանգի փողոցների խաչմերուկում Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդին վթարից հետո ծեծի ենթարկողների ինքնությունը, ովքեր այնուհետև դիմել էին փախուստի։ Վթարից հետո նշված անձանց կողմից ծեծի ենթարկված Toyota-ի վարորդ՝ 41-ամյա Արտաշես Ն-ն աշխատում է «Արտաշես Նազարյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Մելիքսեթյանը և Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Հովակիմյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նշված անձինք ներկայացել են ոստիկանություն, կատարվածի մասին տվել բացատրություն և բաց թողնվել։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել էին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, բարեխաբախտաբար, տուժածներ չէին եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել էին Toyota-ի վարորդի ևվրա, հարվածել էին նրան, դիտավորյալ կոտրել ավտոմեքենայի առջևի և հետևի հողմապակիները, հետևի լուսարձակները և ձախակողմյան կողային հայելին և դիմել փախուստի:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 53 խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները:

Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել էին տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Մանուշյանը:

Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել էին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com