Facebook-ը հայտարարել է Հնդկաստանի Reliance Jio բջջային ինտերնետ-ընկերության մեջ շուտափույթ կերպով 5.7 միլիարդ դոլար ներդնելու մասին, որը պատկանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդուն` Մուկեշ Ամբանին, հայտնում է BBC News-ը:
Այս գործարքը Facebook-ին ընկերության ամենախոշոր մինորիտար բաժնետերը կդարձնի` 9.9 տոկոս մասնաբաժնով: Բացի այդ, այս քայլն ամենամեծ տեխնոլոգիական հենակետը կդառնա ամերիկյան տեխնոհսկայի համար, որի WhatsApp հավելվածը Հնդկաստանում մոտ 400 միլիոն օգտատերեր ունի:
«Այս ներդրումն ընդգծում է մեր նվիրվածությունը Հնդկաստանին եւ մեր հուզմունքը` երկրում տեղի ունեցած դրամատիկ փոփոխությունների կապակցությամբ, որոնք հարվածել են Jio-ին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունը նաեւ հայտնել է WhatsApp-ի եւ Reliance Jio-ի JioMart էլեկտրոնային ձեռնարկության միջեւ համագործակցության վրա կենտրոնանալու իր պլանների մասին` բիզնեսների, խանութների եւ տարբեր ապրանքների միջեւ կապ ապահովելու համար: