Այրել է ձեռքն ու ասեղով ծակել շուրթը. Տիմատիի ու Իվլեևայի ուղիղ եթերը միաժամանակ 550 հազար մարդ է դիտել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այրել է ձեռքն ու ասեղով ծակել շուրթը. Տիմատիի ու Իվլեևայի ուղիղ եթերը միաժամանակ 550 հազար մարդ է դիտել

Բլոգեր Նաստյա Իվլեեւան ուղիղ եթեր է անցկացրել Տիմատիի հետ, որը միաժամանակ դիտել է 550 հազար մարդ։ Հիշեցնենք՝ ռեփերը չէր համաձայնում մասնակցել բլոգերի շոուին, սակայն Նաստյան չէր հուսհատավում եւ հետեւորդներին խնդրել է ռեփերին Instagram-ում գրել. «Տիմատին «Ուղիղ կարանտինում»»։ Նա համաձայնել է, սակայն Իվլեեւային խնդրել է մանրամասն պատրաստվել։

Առաջին ռաունդում Նաստյան Black Star-ի ղեկավարին խնդրել է բերանում 30 վայրկյան պահել կծու սոուս տաբասկո։ Տիմատին կատարել է Նաստյայի ցանկությունը։ Հագեցնելով ծարավը՝ ռեփերը կիսվել է իր զգացողություններով. «Ինձ մոտ ամեն ինչ թմրել է, բերանս չեմ զգում»։

Ուշադրություն, տեսանյութում ոչ նորմալ բառապաշար է օգտագործվում։

Ապա հակառակորդները «Black Star»-ի բուրգեր են կերել՝ խաղալով արագության վրա (ռեփերը, բնականաբար, հաղթել է, նրա պրակտիկան մեծ է)։ Ապա արտիստը «Орёл и решка» հաղորդման վարողին ստիպել է մկրատով մասերի բաժանել զգեստապարահանի ցանկացած իր (աղբանն է ուղեւորվել Nike-ի մոխրագույն բլուզը, որը Նաստայային հասցրել են հատուկ պատվեր Նյու Յորքից) եւ հինայով դեմքին դաջել իր մականունը։

Իվլեեւան նրան չի զիջել։ Նա Տիմատիին առաջարկել է մարմնի հատվածներից մեկը ծակել ատամների մաքրման սրածայր փայտով։ Բայց քանի որ դա հիգիենիկ չէ, ռեփերը շուրթը ծակել է բժշկական ասեղով։ Ռեփերն այն ներսում երկար չի պահել, իսկ Նաստյան խնդրել է դադարեցել ու երեխաներին էկրանից հեռու տանել։

Սակայն փորձություններ այսքանով չեն ավարտվել. մի պահ կադրում հայտնվել է հեռուստահաղորդավարուհու ամուսինը՝ ռեփեր Էլջեյը, որը կնոջը հարվածել է ճանճասպանով։ Տիմատիի համար եւս հեշտ չի եղել. նա կոտրել է թանկ iPhone-ը, սղոցել սերֆինգի սիրելի տախտակը եւ նույնիսկ այրել սեփական ձեռքը։

Եզրափակչում Նաստյան Տիմատիին նվիրել է Ջիգանի նկարը պայմանով, որ ռեփերը դրա ֆոնին մեկ ամսվա ընթացքում ամեն օր Instagram-ի համար Stories կնկարի։ Տկմատին նկարը կախել է պատին եւ խոստացել, որ անկասկած, կկատարի նրա առաջադրանքը։

style.news.am



Նման նյութեր