«Ճնշող է, որ դեմքը դեպի Հ1 են շտկում, երբ պրոբլեմը կառավարական մաշկն է շոշափում»
Advertisement 1000 x 90

«Ճնշող է, որ դեմքը դեպի Հ1 են շտկում, երբ պրոբլեմը կառավարական մաշկն է շոշափում»

Մեկուսանալու փորձ մենք դեռ անցած տարվանից ունենք, մեզ 2 ամիս այս կարցերն ուղարկեցին, ապօրինաբար… Բայց հիմա, երբ «եզն ընկել է», թերևս ամենապատեհ պահը չէ «դանակահարելու», զանազան կազմակերպված այլանդակություններին ու արջի ծառայություններին անդրադառնալու։ Դրա ժամանակն էլ, անշուշտ, կգա։ Իսկ Հ1-ում համակարգային խնդիրների և ռադիկալ փոփոխությունների անհրաժեշտության մասին մեկ տարուց ավելի ենք բարձրաձայնել։ Եվ ճնշող է, որ դեմքը դեպի Հ1 են շտկում, երբ պրոբլեմը կառավարական մաշկն է շոշափում։ Իսկ մինչ այդ, «Լուրերը», որբի գլխի պես, եկող-գնացող պատեհապաշտների քիմքին է հարմարվում՝ հետհեղափոխական Հայաստանի նախասկզբից՝ Հ1-Հեռուստառադիոխորհուրդ տանդեմի բարձր քավորությամբ։

Սիրանույշ Մուրադյանի էջից:



Նման նյութեր