Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն իր էջում գրում է.
«Հիշում եմ և պահանջում»… Ի՞նչ եմ պահանջում… Կա՞ արդյոք հատուցում պղծված Երկիր Դրախտավայրի, միլիոնավոր զոհերի, տասնյակ միլիոնավոր չծնված երեխաների դիմաց… Այսօր հատուցման խնդիրը նախ հատուցում պահանջողի արժևորումն է, մեր իրական Երկրի սրբագործված վերահառնումը, որպես անբարո աշխարհին ուղղված բարոյականության ապտակ… Պահը պատմական է…
Ապրիլի 24 -ին վերջապես պիտի հաջորդի ապրիլի 25 -ը…