Զբաղված եք ինքնախաբեությամբ
Advertisement 1000 x 90

Զբաղված եք ինքնախաբեությամբ

Արտագաղթած հայերի զգալի մասը ապրում ա ինքնախաբեության մեջ։ Ու երբ ճշմարտությունը երեսին ասում ես՝ սկսում ա ջղաձգվել։ Երբ ասում ես. «Սիրելիս, եթե դու ապրում ես Ամերիկայում, Գերմանիայում կամ որևէ այլ տեղ Հայաստանից դուրս, քո սերունդը հայ չի լինելու, ձուլվելու ա քո ապրած երկրի ժողովրդի մեջ», թվում ա, թե սա այնպիսի ակնհայտ ճշմարտություն ա, որ բոլորը պիտի իմանան, բայց չէ. Պարզվում ա, որ արտագաղթողների մեծ մասը ոչ միայն աչքերը փակում են ակնհայտ ճշմարտության առաջ, դեռ մի հատ էլ քեզ ա մեղադրում, կարծես դու ես իրանց ստիպել, որ արտագաղթեն։

Ժողվուրդ ջան, ձուլումը նորմալ պրոցես ա։ Աննորմալը չձուլվելն ա։ Բերեք գերմանացի ընտանիք, բնակեցրեք Հայաստանում, գերմանացու սերունդներն էլ հայ են լինելու։ Բա որ չեն ասում. «Մենք մեր երեխաներին օտարի մեջ հայ կդաստիարակենք»։ Ինձ որ տենց բան են ասում, հարցնում եմ. «Իմա՞ստը»։ Զարմացած նայում են վրես։ Իսկ ես հարցնում եմ. «Բացատրեք ինձ, մեծ տարբերություն կա՞՝ ձուլվողը քո երեխան ա լինելու, թոռը, թե ծոռը։ Եթե վերջը նույնն ա՝ ի՞նչ տարբերություն՝ ինչ արագությամբ կհասնես վերջին»։ Դու իշխանություն ունես միայն քո երեխայի վրա, էն էլ առաջին 10-15 տարին։ Ինչ ուզում ես արա՝ ուզում ես ռազմահայրենասիրական ձևերով դաստիրակի, ուզում ես տանդ վրա Հայաստնի դրոշը տնգցրու, ուզում ամեն պատիդ 865 հատ Մասիս սարի նկար խփի, ուզում ես ամեն տարի ապրիլի 24-ին միտինգ արա – մեկ ա, քո սերունդները հայ չեն լինելու։ Ընդ որում բազմաթիվ ընտանիքներում ձուլումը գնում հենց առաջին սերնդից։ Հայ ծնողների երեխաները հայերեն ոչ մի բառ չեն խոսում։

Կամ ի՞նչ ա նշանակում նեղսրտել ակնհայտ բաներից։ Դուք ձեր կամքով եք չէ՞ արտագաղթել Հայաստանից։ Դա ձեր իրավունքն ա, որը դուք իրացրել եք։ Ձեզնից շատերը գնացել հանձնվել են, ամեն զրկանք տարել են, կարոտից սրտները կտոր-կտոր ա եղել, դիմացել են, մենակ թե հարուստ երկրում մի 10 տարի հետո մի հատ թուղթ ստանան – մի ձև ապրեն, տնեցիքին կանչեն։ Արել եք չէ՞։ Արտագաղթել եք, որովհետև ձեռ չի տալիս ապրել աղքատ երկրում։ Ո՞նց ձեռ տա, եթե նույն աշխատանքի համար Հայաստանում վճարում են 400 դոլար, իսկ Ֆրանսիայում կամ Կանադայում՝ 4000 դոլար։ Բազմապատկեք էդ տարբերությունը 25-30 տարվա վրա ու կստանաք մեկ միլիոն դոլար։ Դուք շատ մարդ գիտե՞ք, որ կհրաժարվեր մի միլիոն դոլարից։ «Հանուն երեխաների» հեքիաթներին ես չեմ հավատում։ Մարդկանց մեծ մասը արտագաղթում ա հանուն փողի։ Ու հայերս էս հատկանիշով ո՛չ մի ազգից չենք տարբերվում։ Աղքատութունը տաժանելի բեռ ա բոլորի՛ համար, ակախ ազգությունից։ Ամբողջ աշխարհում միգրացիա կա աղքատ երկրներից դեպի հարուստ երկրներ։ Եթե օրինակ Ֆրանսիան մի ամսով սահմանները բացի, անդրսահարյան Աֆրիկայից 2 Ֆրանսիայի չափ ժողովուրդ մի ամսում կլցվի էդ երկիր։ Կգան, ինչպես մեղուն մեղրի վրա։

Ժամանակին մեծ արտագաղթ է եղել Իտալիայից դեպի Արգետինա։ Էսօր Արգենտինայում ամեն երկրորդի ապուպապերի պատմությունը փորփրես՝ կպարզվի իտալացի են էղել։ Հիմա էդ մարդիկ ի՞նչ են։ Իտալացի՞։ Ո՛չ, արգենտինացի։ Որովհետև ձուլվել են։ Նույնը վերաբերում ա Բրազիլիային, որտեղ Գերմանիայից արտագաղթածների սերունդների հոծ բնակչություն կա։ Իրենք գերմանացի ե՞ն, թե՞ բրազիլացի։ Իհա՛րկե բրազիլացի։ Էսօր ամեն երկրորդ Գերմանացու ապուպապը կա՛մ լեհ ա, կա՛մ չեխ կամ էլ ուրիշ բան, բայց իրենք 100 տոկոսանոց գերմանացիներ են։ Ժամանակին հսկա հայկական համայնք է եղել Լեհաստանում։ Էսօր էդ համայնքի հե՛տքն էլ չկա։ Ու՞ր են։ Ձուլվել են։ Էլ քանի՞ օրինակ բերեմ։ Մարդկության պատմությունը միգրացիաների ու ձուլումների պատմություն ա։ Ու դուք, սիրելիներս, ձեր վերնիսաժից առած դեղձի կորիզից սարքած զարդատուփը պատից կախելով բացառություն չեք լինելու։

Ժողովուրդ ջան, ձեր կյանքն ա, ոչ մեկը չի կարա ձեզ ասի՝ որտեղ ապրեք։ Ով որտեղ ուզում ա թող ապրի։ Ձեր կյանքը, ձեր իրավունքը, դուք։ Բայց ծիծաղելի ա հա՛մ ուզել ապրել հարուստ երկրում, հա՛մ էլ միամտաբար պնդել, որ քո սերունդները հայ են մնալու։ Այսինքն հա՛մ ուզել հաճույք ստանալ, հա՛մ էլ ուզել կույս մնալ։ Էդպես չի լինում, հարգելի հայրենակիցներ, պիտի ընտրել։ Դուք ընտրել եք արտագաղթը՞, ուրեմն ձեր ընտրության տերը եղեք։ Կռուտիտ մի եղեք։ Անկեղծ ասեք, որ դուք նախընտրում եք ապրել հարուստ երկրում և դրա համար պատրաստ եք, որ ձեր սերունդը հայ չլինի։

Թե չէ զբաղված եք ինքնախաբեությամբ։?

Նարեկ Սարգսյանի էջից:



Նման նյութեր