Ահա Խոսրովա գյուղից (Ուրմիա լճին հարակից Սալմաստ գավառ, Իրան) դեռատի հայ աղջնակ Եղիսաբեթի հերոսական պատմությունը, ով 1915-ի ամռանը անհավասար մարտում կարողացավ ոչնչացնել հարազատ գյուղի վրա հարձակված քուրդ հրոսակների ջոկատը:
«Հայուհին՝ պատվի համար. Նկարագրեմ ձեզ Խոսրովա (Սալմաստ գավառ) գյուղացի մի հայ աղջկա հերոսությունը: Նրա անունը Եղիսաբեթ է, 15 տարեկան հասակի: Այդ աղջիկը իր քրոջ և հարևանի փոքր տղայի հետ միասին՝ ձեռքն առնելով հրացանը, թագնվելով մի մեծ քարի ետևը և երկու ժամ կռիվ մղեց քրդերի հորդաների դեմ՝ ութին սպանեց և մեկին էլ վիրավորեց»:
«Խաթաբալա» շաբաթաթերթ, 1915, թիվ 15, Թիֆլիս
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից