Հենրի Մորգենթաուի հուշագրությունը Թալեաթի խնդրանքի մասին
Advertisement 1000 x 90

Հենրի Մորգենթաուի հուշագրությունը Թալեաթի խնդրանքի մասին

Մի օր Թալեաթն ինձ դիմեց ապշեցուցիչ խնդրանքով, որ ես երբևէ չէի լսել: Նյու Յորքի «New York Life Insurance Company» և «Equitable Life of New York» ապահովագրական ընկերությունները տարիներ շարունակ բավական ծավալուն բիզնես էին անում հայերի հետ: Նրանց կյանքի ապահովագրման գումարները նույնպես վկայում էին այդ մարդկանց ժուժկալ ապրելակերպի մասին:

-Խնդրում եմ,-ասաց Թալեաթը,- փորձեք համոզել ամերիկյան ապահովագրական ընկերություններին, որպեսզի իրենց հայազգի հաճախորդների ցուցակն ուղարկեն մեզ: Նրանք բոլորն արդեն մեռած են, իսկ ժառանգներ չունեն, որ ստանան այդ փողը: Դրամը, իհարկե, պետք է անցնի պետությանը. Հիմա կառավարությունն է ժառանգորդը:

Հենրի Մորգենթաուի հուշագրությունը, ով ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում 1913-1916 թվականներին։

Գրքում կան անհերքելի փաստեր հայոց ցեղասպանության վերաբերյալ, բացի դրանից, հետաքրքիր է գերմանիայի քաղաքականությունը Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու վերաբերյալ և թե ինչքան կարևոր բան կարող է անել մի դեսպան։

#ՄեծԵղեռն105

#Մենք_կանք

Զբոսավար Կատար Թասլակյանի էջից:

 



Նման նյութեր