«Ի դեպ, եթե ես լինեի երկրի ղեկավարը, ապա կվարվեի օրվա խորհրդին համապատասխան՝ կպայմանավորվեի կաթողիկոսի հետ, որպեսզի այսօր Ծիծեռնակաբերդ այցելեին միայն հոգևոր դասի ներկայացուցիչները՝ որպես ոճրի նահատակներին սրբադասող կառույցի՝ ՀԱԵ-ի ներկայացուցիչներ: Եվ քանի որ այս անգամ համազգային հիշատակի օրը համընկավ կորոնավիրուսի խնդրի հետ՝ ապա այնտեղ կկազմակերպվեր նաև մոմավառության և խնկարկման արարողություն»,- իր էջում գրել է Վախթանգ Սիրադեղյանը:







