Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Ուրիշ ոչ ոք չի վարակվել: Բոլոր ինքնամեկուսացվածների թեստերի պատասխանը բացասական է եղել»,- ասաց Միքայել եպիսկոպոսը:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շիրակի մարզի Արթիկ համայնքում այսօր հայտնաբերված կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է, որի հետ շփման շրջանակն այժմ պարզում են։ Ավելին, օրեր առաջ մարզում նաև դեղատան աշխատակիցներից մեկի մոտ է վարակը հաստատվել։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1677 է։ Այս ընթացքում գրանցվել է վարակից 28 մահվան դեպք։