
Վերջին ութ տարվա ընթացքում սա The Rolling Stones-ի առաջին սինգլն է: Living In A Ghost Town երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նվիրված է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
Երաժիշտների հայտարարության մեջ ասվում է, որ երգը ձայնագրվել է մեկ տարի առաջ Լոս Անջելեսի ստուդիայում, բայց ռոքերները դրա վրա աշխատանքներն ավարտել են ինքնամեկուսացման ժամանակ:
Նշվում է, որ երաժիշտները փոքր-ինչ փոխել են բնօրինակ տեքստը՝ ավելի ճշգրիտ արտացոլելու այն իրավիճակը, որում հայտնվել են շատ երկրներ և քաղաքներ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը