Պրեմիերա. Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը ներկայացրել են «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի հոլովակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պրեմիերա. Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը ներկայացրել են «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի հոլովակը

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերների դատին են հանձնել Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը:

Երգի գործիքավորումն իրականացրել են ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ, հնչյունային պրոդյուսերը Սերգեյ Գասպարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը:

Երգը, «Տարիներ-տարիներ» վերտառությամբ, նախկինում կատարել է Արամ Ասատրյանը։