
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուրն ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է Սանոսյանը։