ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 20-26-ն գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային կանչ. տուժել է 56 մարդ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արձանագրվել է թունավորման ինը դեպք. տուժել է 19 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է չորս մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: