Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1808 է, արձանագրվել է մահվան 29 (ավելացել է ևս 1-ը) դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 18 հազար 547 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 15-ով, և բուժվածների թիվը դարձել է 848։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտրը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Լիլիթ Դեմուրյան