Միհրան Հակոբյան. «Արամ Սարգսյանը բախտավոր է, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն է»
Advertisement 1000 x 90

Միհրան Հակոբյան. «Արամ Սարգսյանը բախտավոր է, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն է»

Արամ Սարգսյանը բախտավոր է, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Դրա արդյունքում քաղաքականության մեջ է մինչև այսօր: Դժբախտ է, որովհետև քաղաքականության մեջ ինչ էլ անում է, միևնույնն է՝ առանձնապես արդյունք չկա: Որովհետև Վազգեն Սարգսյանի գաղափարական ու քաղաքական ժառանգությունն իրենը չեն: Նրանցն են, ում հետ Վազգեն Սարգսյանը պետություն ու հաղթանակ էր կերտում: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մարդկանց շարքում է, և այսօր Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգությունն իր մեջ պարունակում է նաև Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությունը: Եվ այդ ընդհանուր ժառանգությունը կրելը նախ մեծ պատասխանատվություն է, հետո՝ մեծ պատիվ: Այո, Արամ Զավենի Սարգսյանը երջանիկ է, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է:

Եվ այո, դժբախտ է, որովհետև նրա քաղաքական ժառանգորդը չէ: Ինչու՞. որովհետև Արամ Զավենին հիմա կանգնած է «փուլային տարբերակ» բանակցող ժողվարչապետի կողքին, շատ պինդ է կանգնած: Իսկ մենք հիշում ենք, թե ինչ հուզիչ իրադարձություններ զարգացան 1998-ին, երբ Վազգեն Սարգսյանն իր համախոհների հետ «բարի ճանապարհ» մաղթեց փուլային տարբերակ բանակցողներին:

Միհրան Հակոբյանի էջից:



Նման նյութեր