
«ԼադաՆիվա» խումբը նոր ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ Աշուղ Շահենի «Զեփյուռի նման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Խումբը, որի մենակատարը 23-ամյա հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, հայտնել է, որ «տեսահոլովակը նկարահանել են, ինչպես կարողացել են»։
«Այսօր մենք պետք է ելույթ ունենայինք Երևանում «Քաղաքացու օրվա» կապակցությամբ, սակայն, ստեղծված կարանտինային իրավիճակից ելնելով՝ փոխարենը Ձեր դատին ենք ներկայացնում նոր տեսահոլովակ «Զեփյուռի նման» երգի հիման վրա: Տեսահոլովակը նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»,- ասված է խմբի Facebook-յան էջում։ Երաժշտության հեղինակը Լուի Թոմասն է։