
Վախթանգ Սիրադեղյանն իր էջում գրում է. «Բոլոր նրանք, ովքեր համարյա թե հայհոյում էին ՀԾԿՀ նախագահ Բաղրամյանին վճարումների եռօրյա ժամկետ տալու առնչությամբ, պատրաստ են,արդյոք, ներողություն խնդրելու նրանից: Հասկանալի է, որ ամեն լուրջ ու անլուրջ հարցերով լայվ մտնող վարչապետը այդ պարտադրանքի մասին չէր խոսի՝ դա կազդեր իր պոպուլիստական հեղինակության վրա, ու դա պետք է հանձնարարեր Բաղրամյանին: Ինչը և կատարվեց և ունեցավ իր էֆեկտը՝ մարդիկ սկսեցին մեղադրել Բաղրամյանին: Ի դեպ, ասեմ, որ ես միշտ եմ ժամանակին վճարում, և այդ թվում վճարել եմ նաև այս անգամ: Ինչ մնում է այս լայվին, ապա դա չէր լինի, եթե մարդիկ չսկսեին փողոց դուրս գալ: Այնպես որ, վայելում ենք այն, ինչին արժանի ենք»: