Ստոմատոլոգիական սպասարկում իրականացնող կազմակերպությունները կարող են վերսկսել գործունեությունը
Advertisement 1000 x 90

Ստոմատոլոգիական սպասարկում իրականացնող կազմակերպությունները կարող են վերսկսել գործունեությունը

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․

«Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը` ոլորտի մասնագետներին տրամադրելու ևստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:



Նման նյութեր