Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողմից տարիներ շարունակ առանձնապես խոշոր չափերով կատարված շորթումների վերաբերյալ քրեական գործերը պատրաստ են
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողմից տարիներ շարունակ առանձնապես խոշոր չափերով կատարված շորթումների վերաբերյալ քրեական գործերը պատրաստ են

«Հայկական ժամանակ» օրաթերթի երկու խմբագիրների (Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան) կողմից տարիներ շարունակ տարբեր անձանցից` վարկաբեկող տեղեկատվություններ չհրապարակելու դիմաց առանձնապես խոշոր չափերով շորթված գումարների, դրանք նրանց փոխանցողների, գումարների չափերի շրջանակները հստակեցված են: Մասնավորապես, տեղեկություններ կան առ այն, որ նշված անձինք սկսած 2000-ականներից տարբեր պաշտոնատար անձանցից, կուսակցությունների ղեկավարներից, բիզնեսմեններից ամեն ամիս պահանջել և ստացել են մի քանի տասնյակ հազար դոլարներ:

Տեղեկացնում եմ նաև, որ վերոնշյալ անձանցից մեկը` Նիկոլ Վովայի Փաշինյանը, 2018 թվականից ի վեր հանդիսանալով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձ շարունակել է շորթման գործընթացը, այն համեմելով պետական լծակներ օգտագործելու սպառնալիքով:

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Վաչիկի Հակոբյանը, օգտագերծելով իր ամուսնու պաշտոնական դիրքը նույնպես տարբեր նախկին պաշտոնատար անձանցից և բիզնեսմեններից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Նշված բոլոր փաստերով քրեական գործ հարուցելու որոշումներին մնում է ընդամենը 1 ստորագրություն: Ապացույցների, այդ թվում ցուցմունք տալու պատրաստ տուժողների պակաս չի զգացվելու:

Հ.Գ. Շատ շուտով նշված բովանդակությամբ տեքստերը հայտնվելու են պաշտոնական լրահոսում, իսկ գլխավոր գործող անձանց՝ դժվար չէ գուշակել, թե որտեղ: Շորթումը, պետական ռեկետն ու գեղցիական բեսպրեդելը շատ շուտով արմատախիլ են արվելու Հայաստանի Հանրապետությունից:

#մենք_rec_ենք

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր