
Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզում ժամեր առաջ երկու հոգի սպանվում է, չորսը՝ վիրավորվում: Հանցագործները՝ երկուսը, փախուստի ճանապարհին վթարի են ենթարկվում և տեղափոխվում հիվանդանոց:
Բնականաբար, Գեղարքունիքի մարզ են շտապում ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ:
Եվ ահա հիվանդանոցի ուժեղացված ռեժիմի պայմաններում՝ ոստիկանապետի աչալուրջ հսկողության ներքո, սպանվածների կողմնակիցները կարողանում են մտնել հիվանդանոց և լուծել հարցերը՝ սպանությամբ:
Մարտաֆիլմի լավ սցենար ա՝ ցավոք իրական: Սա՝ որպես անոնս»: