Նարեկ Մալյան. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայկական ժամանակը լկտի ստում է»
Advertisement 1000 x 90

Նարեկ Մալյան. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայկական ժամանակը լկտի ստում է»

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայկական ժամանակը լկտի ստում է իբր 500 հոգի հարձակվել են հիվանդանոցի վրա:
Այս լկտի սուտը տարածվում է իշխանության կողմից այն նպատակով, որ իբր հարձակվողների քանակն այնքան շատ է եղել, որ ոստիկանությունը չի կարողացել պահպանել հիվանդանոցում գտնվող քաղաքացիների անվտանգությունը:
Ամենայն հավանականությամբ հենց այս լկտի սուտը պաշտոնական դարձնելու ուղղությամբ իշխանությունը կիրականացնի գործուն քայլեր: Կգտնվեն «վկաներ» ովքեր կհաստատեն, որ հաշվել են հաձակվողներին ու դրանք 500 էին, սակայն ինչ էլ անեն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ 500 մարդու մասին տեղեկությունը պաշտոնական կեղծիք է, որի նպատակը իրականությունը քողարկելն է»:

Նարեկ Մալյան



Նման նյութեր