
Նախագահ Արմեն Սարգսյանի կին Նունե Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Աստղիկ» բժշկական կենտրոնին։
«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սուսանիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։
Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց», – գրել է առաջին տիկինը Instagram-ի իր էջում։
https://www.instagram.com/p/B_fEv5VnZ4u/