
Երբ պետությունը կարգի բերել չկարողանալդ բացատրում ես վենդետա չանելու բարեսրտությամբ, ոստիկանությունը դառնում ա տրյապկա (կներեք պլագիատի համար), իսկ բուժհիմնարկությունը՝ Տղմուտ գետի ափերից մեկը։
Ի տարբերություն շատերի՝ չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը։ Հրաժարական տա՝ ո՞վ գա տեղը։ Կողքի կաբինետի գնդապե՞տը։
Ի՞նչ տարբերություն։
Քաղաքական թիմը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի։
Ամբողջովի՛ն… Ոլորտ առ ոլորտ…
Ժամանակն է հասկանալու, որ թավշյան ընդամենը հեղափոխության ձեւն էր, պատասխանատվությունը չի կարող թավշյա լինել։
Եթե «օջախ-ընտանիք» գավառամիտ բաներ բստրելու փոխարեն զբաղվեիք կառավարման նոր ձեւեր նախագծելով եւ մարդկային ռեսուրսներ հայտածելով, այսօր այսքան տխուր չէր լինի։
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: