Facebook-ը հրապարակել է Instagram Playbook-ը՝ Instagram Story-ներն արդյունավետ օգտագործելու համար
Advertisement 1000 x 90

Facebook-ը հրապարակել է Instagram Playbook-ը՝ Instagram Story-ներն արդյունավետ օգտագործելու համար

Facebook-ը հրապարակել է Instagram Playbook, որտեղ մանրամասնում է Instagram story-ներն օգտագործելու արդյունավետ եղանակները՝ կորոնավիրուսի տարածման ընթացքում։

Այստեղ կարող եք կարդալ ընդհանուր ակնարկն այն մասին թե ինչ է ներառվել 8 էջանոց Instagram Playbook-ի մեջ․

Այս հնարավորությունները թույլ են տալիս բիզնեսներին՝ խթանել իրենց առաջարկները, ինչպիսիք են․

Առաքում․ օգտագործեք սնունդ պատվիրելու sticker-ներ, որպեսզի մարդիկ Ձեզնից կարողանան պատվիրել սնունդ ՝ միանգամից Instagram-ից,

Նվեր քարտեր․ նվեր քարտի sticker-ը հեշտ եղանակ է տրամադրում մարդկանց՝ աջակցելու Ձեր բիզնեսին,

Դրամահավաքներ․ թույլ տվեք մարդկանց իմանալ Ձեր Facebook-ի դրամահավաքների մասին՝ դրանցով կիսվելով Instagram Stories-ում։

Այս story-ները հրապարակելուց հետո կարող եք վերջիններս պահպանել որպես highlights՝ Ձեր Instagram պրոֆիլում։

Օգտագործեք story-ները կապի մեջ մնալու Ձեր հաճախորդների հետ․

Կիսվեք կարևոր տեղեկություններով․ ինչպես օրինակ՝ բիզնեսի թարմացված ժամերով կամ սպասվող թվային event-ներով,

Պատասխանեք հարցերին․ եթե այդքան էլ չեք սիրում Direct Message-ներին պատասխանելը, օգտագործեք Story Questions-ի հնարավորությունը։

Կիսվեք առողջության և ապահովության վերաբերյալ տեղեկություններով միայն հավաստի աղբյուրներից։ Օգտագործելով նոր “Stay Home” sticker-ը՝ կարող եք խրախուսել Ձեր լսարանին՝ մնալ ապահով և առողջ․

Ստեղծեք Challenge-ներ, որպեսզի մարդիկ կիսվեն դրանցով և նշեն իրենց ընկերներին,

Ստեղծեք Template-ներ՝ զվարճալի quiz-ներ կամ հարցաթերթիկներ, որոնք մարդիկ կլրացնեն և կկիսվեն դրանցով իրենց Story-ներում։

Ամբողջական Instagram Stories Playbook-ը կարող եք տեսնել այստեղ։

romarketing.am



Նման նյութեր