Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի դեպ, ոստիկանության ներկա վիճակը հետևանք է նաև այն բանի, որ կես տարի ոստիկանապետ չէր նշանակվում, ԺՊ էր:
Ցանկացած պետական համակարգ եթե անընդհատ ճգնաժամային իրավիճակներում է (իսկ հաստատված կառավարման բուրգ չունենալը հենց այդպիսի վիճակ է նշանակում), եթե անընդհատ անորոշության մեջ է, թուլանում է։
Ճգնաժամերը, այո, երբեմն օգտակար են համակարգերը վերակառուցելու, կատարելագործելու համար, բայց ոչ երբ այդ ճգնաժամերը պերմանենտ են, անվերջ։
Տեսե՛ք, թե քանի անգամ կառավարություն փոխվեց Հայաստանում վերջին 2 տարում։ Քանի անգամ վերաֆորմատավորվեց պետական համակարգը։
Էլ չասեմ, թե քանի արհեստական ճգնաժամ հրահրվեց, ինչի միակ նպատակը Նիկոլի անձնական իշխանության ուժեղացումն էր, պետական ինստիտուտների թուլացման հաշվին»: