Ավտոմեքենան ընկել է գետը․ տուժաշներ չկան
Advertisement 1000 x 90

Ավտոմեքենան ընկել է գետը․ տուժաշներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան գետն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: