Վարչապետն ասում է, դուրս եկա, տեսա մարդիկ խմբերով հանգիստ զբոսնում են` առանց պաշտպանական միջոցների: Ասում է, որ մտահոգիչ է:
Բայց չի ասում, որ ժողովուրդն իրենցից է օրինակ վերցնում: Արտակարգ դրությունը բոլորի համար պետք է լիներ, եթե մարդիկ բացառություններ են տեսնում, ապա լուրջ չեն ընդունում:
Չեմ տեսել կառավարության կամ ԱԺ որևէ նիստ որտեղ կառավարության անդամներն ու պատգամավորները (հատուկենտ կան) դիմակով են նստած:
Իսկ որպես այս վիճակի հակադրություն նայեք այս նկարը` Ճապոնիայի վարչապետը այլ պաշտոնյաների, պառլամենտականների հետ քննարկման ընթացքում: Եվ այս պատճառով է նաև, որ Ճապոնիան կազմակերպված և կարգուկանոնի երկիր է, իսկ մերը` քաոսի հասնող ինքնագործունեության:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: