Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի խաչմերուկում կայանած բեռնատարի վրացի վարորդը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից։
«Այսօր, ժամը 10։15–ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Հայկաձոր գյուղի խաչմերուկում, բեռնատար ավտոմեքենայի մեջ մահացած մարդ կա։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը։ Մյուս բեռնատարի վարորդը հայտել է, որ ապրիլի 30-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում իրենք կայանել են նույն վայրում հանգստանալու նպատակով, իսկ առավոտյան, 8․30-ի սահմաններում բեռնատարի վարորդը մյուս բեռնատարում հայտնաբերել է վարորդի դին»,- տեղեկացրին ոստիկանությունից։
Դիակի արտաքին զննության ժամանակ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։