
Երգիծաբան Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումներից. «Կրկին դիմում եմ տարբեր հեռուստաալիքների ղեկավարներին: Հարգելիներս, քիչ խոսեք կորոնավարակի մասին: Ձեր տեղեկատվությունը այդ թեմայով լրացուցիչ պանիկա և վախ է առաջացնում մարդկանց մոտ: Ըստ շատ պրոֆեսիոնալ բժիշկների, դա այն հիվանդությունը չէ, որ այսպիսի աղմուկ պետք է բարձրացվեր աշխարհով մեկ: Մինչև հիմա չենք իմացել, թե քանի հազար մարդ է մահանում ամեն օր Երկիր մոլորակի վրա, տարբեր հիվանդություններից: Դա պետք էլ չէ, որովհետև ապրելու ցանկությունը կկորչի: Պարզապես մի որևէ ալիք հատկացրեք, որը անընդհատ կհիշեցնի, թե քանի մարդ է մահանում օրական կորոնայից: Իսկ քանի որ մենք մեկուսացված ենք, հեռուստատեսությամբ ցուցադրեք թեթև, ուրախ հաղորդումներ, միայն ոչ գռեհիկ հումոր: Մի՛ վախեցրեք մարդկանց: Արդեն տհաճ է դա լսելը: Կարևորը մեզ մաքուր պահենք և հարգենք միմյանց: Այդ դեպքում կորոնան էլ կնահանջի»: