Քաղաքապետարանում հրաժարվել են Ռուբեն Հայրապետյանի գործարանի ջրից՝ նախապատվությունը տալով Սուքիասյանի ընկերությանը. hraparak.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քաղաքապետարանում հրաժարվել են Ռուբեն Հայրապետյանի գործարանի ջրից՝ նախապատվությունը տալով Սուքիասյանի ընկերությանը. hraparak.am

Երեւանի քաղաքապետարանում հրաժարվել են ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Նոյ եւ բջնի» հանքային ջրերի գործարանի խմելու ջրից:

Նախկինում մենք ֆիքսել էինք, որ ավագանու նիստերին խմբակցության անդամներին, քաղաքապետին տրամադրվում է «Նոյ» ջրերը: Իսկ նախորդ ավագանու նիստին սեղաններին բաժանված էր «Սիլ» ապրաքանիշով սեղանի ջրերը. որի գործարանը պատկանում  է մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանին:

Մենք հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ հարցնելով, թե ե՞րբ են գնել սեղանի խմելու ջրերը, ինչու՞ է նախապատվությունը տրվել այդ ապրանքանիշին եւ այլ հարցեր:

Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորեւ. «Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի կարիքների համար գնանշման հարցման ընթացակարգով մրցույթին մասնակցել է չորս ընկերություն, հաղթող է ճանաչվել նվազագույն գին առաջարկող ընկերությունը՝ «ՍԻԼ ՄԱԶԱ» ՍՊԸ: Նախատեսված է ձեռք բերել մինչև 4000լ. 0․5լ. տարողությամբ շշալցված աղբյուրի ջուր՝ ընդհանուր 504000դրամ արժեքով: Ջուրը նախատեսված է օգտագործել մինչև ընթացիկ տարվա վերջ»:

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը ակտիվորեն համագործակցում է օրվա իշխանությունների հետ, նրանց հետ մասնակցում տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ քննադատում նախկիններին:

hraparak.am