Հայկական ծխախոտի «թանձր ծուխը». ո՞ւմ է պատկանում ՌԴ հասած 40 տոննա մաքսանենգ սիգարետը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկական ծխախոտի «թանձր ծուխը». ո՞ւմ է պատկանում ՌԴ հասած 40 տոննա մաքսանենգ սիգարետը. armeniasputnik.am

Հայաստանյան ԶԼՄ-ներն ու սոցիալական կայքերն արդեն մի քանի օր է` փորձում են գլուխ հանել հայաստանյան բիզնեսի հերթական գլուխկոտրուկից: Այս անգամ խոսքը մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված 40 տոննա ծխախոտի մասին է:

Ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ըստ հաղորդագրությունների` այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում էր ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ հայտարարելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

Թեմային արձագանքեց նաև ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Մինչդեռ ռուսաստանյան ոչ պաշտոնական աղբյուրներում այդ ընթացքում նորանոր փաստեր ի հայտ եկան: Օրինակ` «Бойлерная» Տելեգրամ-ալիքը, ԱԴԾ-ին հղում անելով, հայտնեց, որ օդային ճանապարհը մշտապես եղել է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ առաքումների հիմնական ուղին, քանի որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ցամաքային սահման չունեն:

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am