Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցած և մահացած 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ աղջկա առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է խոսնակը:
Մեկնաբանություններում տրված հարցերին, թե պացիենտն ինչ հիվանդություններ է ունեցել՝ Նիկողոսյանը պատասխանել է, որ հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի՝ միայն ընտանիքի թույլտվությամբ։ «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հիվանդությունը նշելու պատճառով նույնականացրել են մահացած անձին»,- նշել է նա: