Գործարաններում կնշանակվեն «կորոնավիրուսի պատասխանատուներ»
Advertisement 1000 x 90

Գործարաններում կնշանակվեն «կորոնավիրուսի պատասխանատուներ»

Որքան մեղմացվում են տնտեսական ոլորտի գործունեության սահմանափակումները, այնքան ուժեղացվում է անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողությունը: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, թե ինչ նոր մոտեցում է կիրառվելու համավարակի տարածումը կանխարգելելու և իրավիճակը վերահսկելու համար:

«Փակ տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալելու համար յուրաքանչյուր տնտեսվարող կնշանակի պատասխանատու, որը կլինի կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված բոլոր խնդիրների պատասխանատուն կոնկրետ այդ գործարանում կամ ընկերությունում»,- նշեց Սիմոնյանը:

Հայաստանի կառավարությունը որոշել է մայիսից 4-ից վերացնել տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։

Ըստ Վարոսյանի՝ կլինեն սանիտարահիգիենիկ կանոններ սահմանող հատուկ ուղեցույցներ տարբեր ոլորտների համար, որոնցով պետք է առաջնորդվեն տնտեսվարողները։ Դրանք ենթադրում են անհատական, սոցիալական և բիզնես պատասխանատվություն։ Ուղեցույցները հրապարակվելու են կառավարության պաշտոնական կայքում, տնտեսվարողները կիրազեկվեն նաև պետական այլ պատասխանատու գերատեսչությունների միջոցով։

armeniasputnik.am