
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Մեր հասարակության մոտ պետք է ձևավորվի մի շատ կարևոր բան: Բանակի հարցում բացառապես վստահել պաշտոնական տեղեկատվությանը, և դա կապ չունի ով է իշխանության ղեկին:
Ես իմ ընկերներին հորդորում ու խնդրում եմ, որ բացառապես հիմնվեն պաշտոնական հաղորդագրությունների վրա: Իսկ պաշտոնական հաղորդագրությունները կարող եք գտնել ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ պաշտոնական կայքերում…
Անբարոյականություն եմ համարում ստահոդ «լուրեր» տարածողների գործելաոճը»: