Երևանում տղամարդն անցել է «Կիևյան» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում տղամարդն անցել է «Կիևյան» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին:

Ի վերջո, հաջողվեց նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com