
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի մի մասը փլուզվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Երիտասարդական փողոցի տներից մեկի պատշգամբի վերջնամասում գտնվող լոգարանի հատակը փլուզելէ (մոտ 12 քմ), իսկ լոգարանի պատերը քանդել է սեփականատերը՝ անվտանգությունից ելնելով։
Փրկարարների օգնության կարիքը չի եղել: