Huawei ներկայացրել է մատչելի ֆլագմենների շարք՝ բազային Nova 7, առաջատար Nova 7 Pro և բյուջետային Nova 7 SE։
Ամբողջ շարքը պատրաստված է մեկ դիզայնով, բայց մոդելներն ունեն տարբեր արդյունավետություն և տեսախցիկների տարբեր որակ: Սմարթֆոնները ստացել են ապակե և մետաղական պատյան՝ OLED էկրանով և դրա մեջ ներկառուցված մատնահետքերի սկաներով, միայն Nova 7 SE-ն ունի IPS մատրիցա և կողքի հատվածում տեղադրված մատնահետքերի սկաներ: Դիսփլեյները նման են բնութագրերով`մոտ 6.5 դյույմ անկյունագծով և Full HD + բանաձևով:
Nova 7 Pro-ն ունի չորս հիմնական և երկու առջևի տեսախցիկներ․
Հիմնական – 64 ՄՊ, f / 1.7
Լայնանկյուն -8 ՄՊ, f / 2.4
Հեռաֆոտո -8 ՄՊ, f / 2.4, 5x օպտիկական խոշորացում, օպտիկական կայունացում
Մակրո-2 ՄՊ
Առջևի-32 ՄՊ գլխավոր և 8 ՄՊ լայնանկյուն
Հիմնական Nova 7-ում կա նույն տեսախցիկների շարքը, միայն հեռաֆոտոյի ոսպնյակները չունեն օպտիկական կայունացում և չկա երկրորդ դիմային տեսախցիկը: Բյուջետային Nova 7 SE-ի հիմնական տեսախցիկը 64 մեգապիքսել է (f / 1.8), լայնանկյունը՝ 8 մեգապիքսել և երկու տեսախցիկ ՝ 2 մեգապիքսել ։
Nova 7 և 7 Pro-ն աշխատում է գրեթե ֆլագմենային Kirin 985 պրոցեսորով, որը փոքր-ինչ զիջում է նոր Huawei P40-ի Kirin 990-ի կատարողականին: Ավելի փոքր Nova 7 SE-ն ստացել է միջին մակարդակի չիպային Kirin 820: Երեք մոդելի համար սահմանված նվազագույն հիշողությունը նույնն է `8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ պահուստային: Ամբողջ շարքը աջակցում է 5G-ին։
Սիրարփի Աղաբաբյան