
Ըստ էության Հանրապետության Հրապարակից հաստատեցին, որ Միքայել Մինասյանի ասածները ճիշտ են.
«Երբ անհրաժեշտություն լինի մեկնաբանություն տալու՝ կտրվի»,- այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ Factor.am-ի խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ իբր Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել և ազատվել քրեական հետապնդումներից:
Կարծես թե սա այն հազվադեպ իրավիճակներից է 2018 ապրիլից այս կողմ, երբ իրադարձությունների ժամանակագրությունը հնարավոր է գրեթե ամբողջությամբ վերականգնել։
Ու խնդալուն այն է, որ Մինասյանի դեմքին թռնող հաստիքային և արտահաստիքային նիկոլականներն էլ են շատ լավ հասկանում, որ իր ասածը ճշմարտություն էր։
Կարեն Վրթանեսյանի էջից: