«Օպերացիա Ի-ն, և Շուրիկի մյուս արկածները»
Մոսֆիլմ, 1965թ․
-Ահա, թե մենք ինչ ունենք այսօր,-պահեստապետ Պետուխով,
-Ոչ թե մենք, այլ դուք,- Ցանցառ (Գեորգի Վիցին),
-Ի՞նչը մեզ կարող է փրկել ստուգումներից,-Պետուխով,
-Ոչ թե մեզ, այլ ձեզ,- Ցանցառ,
-Մի անհանգստացեք, ժողովուրդն ուզում է հասկանալ,- Փորձառու (Եվգենի Մորգունով),
-․․․Դե, խոսենք գործից, առաջին հերթին մենք պետք է չեզոքացնենք պահակին,- Պետուխով,
-Ոչ թե մենք, այլ՝ դուք,- Ցանցառ,
-Ոչ, այս անգամ, հենց՝ դուք,- Պետուխով։
ՀԱՅԱՍՏԱՆ – 2020, ՄԱՅԻՍԻ 3
Կառավարական առանձնատուն
-․․․Մենք նոր փուլ ենք ազդարարում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առումով և այդ պայքարի իմաստն այն է, որ մենք տեղափոխվում ենք, այսպես ասած, ապակենտրոն պայքարի փուլ,- վարչապետ Փաշինյան,
-Ոչ թե մենք, այլ՝ դուք,- Հպարտներ (հայ ժողովուրդ),
-Ոչ, ինչպես միշտ, հենց՝ դուք,- Փաշինյան։
Ավետիք Իշխանյանի էջից: